Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն և եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի․ Լենա Նազարյան

15 Սեպտեմբեր, 2020 22:59
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն և եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերներիս հետ այսօր հանդիպել եմ դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ:

Մեծ է դեսպան Տյան Էռլոնի ավանդը Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում, իսկ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է:

Վստահ եմ, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն եւ եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի»:

 

Լրահոս

Դիտել ավելին