Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Քարաշամբ համայնքի ղեկավարը 24 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել

15 Սեպտեմբեր, 2020 21:11
Քարաշամբ համայնքի ղեկավարը 24 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել

ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանը: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Քարաշամբ համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանի դիմումը՝ Քարաշամբ համայնքի ավագանին 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանի լիազորությունները:

Արտահերթ նիստի ընթացքում ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետի պաշտոնակատարին:

Մարզպետի պաշտոնակատարը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Հիշեցնենք, որ Զորիկ Խլղաթյանը Քարաշամբ համայնքը ղեկավարում էր 1996 թվականից՝ շուրջ 24 տարի»,- ասված է մարզպետարանի հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին