Կարևոր իրադարձություններ

Պան Գի Մունը դատապարտել է Հովսեփի դամբարանի հրկիզումը

17 Հոկտեմբեր, 2015 15:13
Պան Գի Մունը դատապարտել է Հովսեփի դամբարանի հրկիզումը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է նախօրեին իր նշանակությամբ աշխարհի երրորդ հուդայական սրբավայր հանդիսացող Հովսեփի դամբարանի վրա ծայրահեղականների հարձակումը և կոչ է արել մանրազնին հետաքննություն անցկացնել գործի առնչությամբ: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին ուղղած իր գրավոր հայտարարության մեջ համաշխարհային կազմակերպության ղեկավարը ողջունել է այս հանցագործության հետաքննության անչությամբ հատուկ կոմիտե ստեղծելու պաղեստինայն ղեկավարության որոշումը:

«Գլխավոր քարտուղարը սպասում է մանրազնին հետաքննության, որը թույլ կտա շտապ կարգով գտնել մեղավորներին և արժանի պատժի ենթարկել», - ասված է ՄԱԿ կոմյունիկեում: 

 

Լրահոս

Դիտել ավելին