Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի մարզի «Տմբլի յուրդ» կոչվող հանդամասում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու շանթահարված դի

15 Սեպտեմբեր, 2020 19:33
Վայոց Ձորի մարզի «Տմբլի յուրդ» կոչվող հանդամասում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու շանթահարված դի

Այսօր, սեպտեմբերի 15-ին, ժամը 15։40-ի սահմաններում, ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Դմբլի յուրդ» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բակիչ՝ 59-ամյա Արևշատ Հովակիմյանի դին։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մարմնի վրա հայտնաբերվել են շանթահարման (կայծակի) հարվածի հետքեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Հովակիմյանը պահում էր մանր եղջերավոր անասուններ, և նրա հարազատները երեկվանից տեղեկություն չունեին դեպքի մասին։ 

Մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին