Կարևոր իրադարձություններ

Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ մնացել նույնը․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

15 Սեպտեմբեր, 2020 19:09
Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ մնացել նույնը․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 485.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 576.60 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.46 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.02 դրամով և կազմել 625.86 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 109.95 դրամով և կազմել 30561.75 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.76 դրամով և կազմել 419.49 դրամ: Պլատինի գինն աճել է 249.19 դրամով և կազմել 14776.11 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին