Կարևոր իրադարձություններ

Անի Սամսոնյանը պահանջում է, որ Պետրոս Ղազարյանը իրենից ներողություն խնդրի

15 Սեպտեմբեր, 2020 18:37
Անի Սամսոնյանը պահանջում է, որ Պետրոս Ղազարյանը իրենից ներողություն խնդրի

ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն պատգամավոր Անի Սամսոնյանը Հանրային հեռուստատեսության հաղորդավար Պետրոս Ղազարյանից պահանջել է ներողություն խնդրել:

«Ես՝ որպես ՀՀ  ԱԺ պատգամավոր, պահանջում եմ, որպեսզի պետության միջոցներով հեռարձակվող Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը  ներողություն խնդրի նախորդ օրը հեռուստաընկերության տաղավարում իր կողմից ցուցաբերված անհանդուրժողականության, կողմնակալության, ոչ հարագալից պահվածքի, վիրավորանքի, ասելիքս ավարտին հասցնել չթողնելու, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար»,- ԱԺ ամբիոնից հայտնեց Սամսոնյանը։ 

Հիշեցնենք, որ Հանրայինի եթերում քննարկման թեման կրթական բարեփոխումներն էին։

Մանրամասները՝ տեսանյությում։

 

Լրահոս

Դիտել ավելին