Կարևոր իրադարձություններ

Մարգարյան փողոցի ինքնակամ քարե շինությունը քանդվել է․ Երևանի քաղաքապետարան (լուսանկարներ)

15 Սեպտեմբեր, 2020 18:25
Մարգարյան փողոցի ինքնակամ քարե շինությունը քանդվել է․ Երևանի քաղաքապետարան (լուսանկարներ)

Մարգարյան փողոցի առաջին նրբանցքի 2-րդ շենքի առաջնամասում՝ համայնքային հողատարածքի վրա, ինքնակամ, առանց որևէ թույլտվության կառուցված քարե շինությունը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության նախաձեռնությամբ քանդվել է: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։ 

«Ի դեպ, կառուցապատողը նախազգուշացվել և տուգանվել էր: Քաղաքացու հետ բացատրական աշխատանքներից հետո համատեղ ուժերով կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:

Քաղաքապետարանը հիշեցնում է՝ քաղաքաշինական որևէ գործունեություն նախատեսելիս առաջնահերթ պետք է համապատասխան թույլտվություն ստանալ»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: дерево, небо и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: небо, дерево и на улице

На изображении может находиться: небо, дерево и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին