Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

15 Սեպտեմբեր, 2020 17:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 87-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:

Կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված էին խաղաղ նպատակներով ատոմային էներգետիկայի օգտագործման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ձևավորման և զարգացման ուղղությամբ հատկացումների հարցերը:

 

Լրահոս

Դիտել ավելին