Կարևոր իրադարձություններ

Արկադի Խաչատրյանը ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ

15 Սեպտեմբեր, 2020 15:53
Արկադի Խաչատրյանը ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Աժ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 100-ը: Քվեատուփում առկա է եղել 100 քվեաթերթիկ, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.  կողմ՝  96, դեմ՝ 4:

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախկին նախագահը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էր, ով առողջական խնդիրների պատճառով մանդատը վայր դրեց: 

 

Լրահոս

Դիտել ավելին