Կարևոր իրադարձություններ

Գյումրու գիշերվա միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

15 Սեպտեմբեր, 2020 16:34
Գյումրու գիշերվա միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Armtimes.com-ը գրում է.

Երեկ գիշեր Գյումրու Կումայրի պատմական միջուկի սկզբնամասում՝ Շիրազի փողոցում ոստիկանների և քաղաքացիների միջև ծագած վիճաբանության դեպքով նշանակվել է ծառայողական քննություն: Դեպքի հանգամանքները քննությամբ կպարզվեն:

Այս մասին ՀԺ-զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 22:40-ից 23:00-ի սահմաններում վիճաբանություն էր ծագել տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանների և քաղաքացիների միջեւ: Միջադեպին մասնակցել էին մեծաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատահական անցորդներ:

Թե վիճաբանությունն ինչի արդյունքում է ծագել, դեռ հստակ չէ: Տեսանյութում լսվող գռգոռոցներից մասնակիորեն հնարավոր է եզրակացնել, որ խնդիրը կապ ունի դիմակ կրել-չկրելու հետ:  

 

Լրահոս

Դիտել ավելին