Կարևոր իրադարձություններ

Քրեական գործ է հարուցվել սպա Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ

15 Սեպտեմբեր, 2020 14:45
Քրեական գործ է հարուցվել սպա Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ

Սպա Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով (Մարդուն առեւանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ):

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել եւ հայտնվել է ադրբեջանական կողմում: Ադրբեջանում նրան մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

 

Լրահոս

Դիտել ավելին