Կարևոր իրադարձություններ

Զարուհի Բաթոյանը դիմել է ԿԲ

15 Սեպտեմբեր, 2020 13:56
Զարուհի Բաթոյանը դիմել է ԿԲ

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված անկանխիկ գործարքների անցնելու հրամայականը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ առևտրային բանկերի ավտոմատ գանձման մեքենաների (ATM) մատչելիության ապահովման հարցով։

Ուսումնասիրելով հաշմանդամություն, սահամանափակ շարժունակություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիներին ֆինանսական ծառայությունների մատուցման միջազգային լավագույն փորձը՝ Կենտրոնական բանկը ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքավորումներ շահագործող և հաճախորդների հեռահար սպասարկում իրականացնող ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ է տվել հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելիության պահանջները (բրայլով, աուդիոնկարագրությամբ, ինտուիտիվ լինելով և այլն)։

ԿԲ շրջաբերականում մասնավորապես խորհուրդ է տրվում սարքավորման ֆիզիկական ստեղնաշարի վրա նախատեսել շոշափելի պիտակներ՝ տեսողության հետ խնդիր ունեցող անձանց կողմնորոշելու համար, ապահովել սարքավորման էկրանի վրա արտացոլված տեղեկատվության ձայնային ներկայացում, դրա կրկնություն, էկրանին ներկայացվող տեղեկատվության տառաչափի մեծացման հնարավորության, սարքավորումների տեղակայման ժամանակ ապահովել հաշմանդամություն, սահամանափակ շարժունակություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների համար ֆիզիկական հասանելիություն և այլն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին