Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ Շիրակում․ 3 գյուղի բնակիչներ որոշել են իրենց դպրոցականներին չուղարկել դպրոց

15 Սեպտեմբեր, 2020 12:23
Լարված իրավիճակ Շիրակում․ 3 գյուղի բնակիչներ որոշել են իրենց դպրոցականներին չուղարկել դպրոց

Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ բնակավայրի բնակիչ Վահան Մինասյանն ահազանգել է Shamshyan.com-ին, որ այսօրվանից դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարեւան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով իրենք պատրաստվում են 3 գյուղերի ծնողներով իրենց երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ճանապարհը գնալ գալով շուրջ 12 կմ է:

Կայքի թղթակցի հետ զրույցում Վ, Մինասյանն ասաց. «Մարզպետարանը տարիներ շարունակ մեր երեխեքին Գազել է տրամադրել, որ աշակերտներին Գազելը հավաքելով 6 կմ տաներ դպրոց, հետո հավաքեր, հետ բերեր գյուղեր՝ 3 գյուղի աշակերտների: Բոլոր ծախսերը մարզպետարանն էր հոգում։ Հիմա Գազելի փողը չեն փոխանցել, երեխեքն էլ ստիպված պետք է 6 կմ ոտքով գնան, դպրոց հասնեն, այդքան էլ հետ գան:

Դպրոցը Մուսայելյան գյուղում է, այդտեղ են գնում Սալուտ, Վարդաղբյուր եւ Հարթաշեն գյուղերից: Այսօրվանից հանվել է տրանսպորտը, գցել են ծնողների վրա, թե՝ փող հավաքեք, Գազելին վճարեք, թող տանի երեխեքին, բայց մենք եկել, սարի գլխին ապրում ենք, ու փաստորեն էս կորոնայի ընթացքում էլ ամեն օր երեխեն 6 կմ պետք ա գնա, որ հասնի դպրոց: Ամենափոքր երեխեն 4-րդ դասարան է, մեշոկով գիրք են տվել, որ էդ երեխեն 6 կմ գնա դպրոց, իր վրա վիճակ չի մնա, ողնաշարի գրիժա կստանան երեխեքը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին