Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 340 է

15 Սեպտեմբեր, 2020 11:30
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 340 է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝  hանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 4 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 039 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին