Կարևոր իրադարձություններ

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք

15 Սեպտեմբեր, 2020 11:05
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք, վարակից ապաքինվածներ չեն եղել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2562 դեպք, վարակվածներից 1369-ն առողջացել է, 19-ը` մահացել:

6633 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 29 450 193 է, մահացել է 932 811 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

 

Լրահոս

Դիտել ավելին