«Ժամանակ» թերթը գրում է.
«Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները տեղի չեն ունենա, քանի դեռ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, և իշխանությունը չունի իրեն հնազանդ ծառայող հոգաբարձուների խորհուրդ:
Այդ պայմաններում միայն գործող իշխանությունը կկարողանա ռեկտոր նշանակել իր դրածոյին, մինչդեռ ներկա ՀԽ կազմի պայմաններում իշխանությունը չի կարող անցկացնել իր դրածոյին»: