Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

15 Սեպտեմբեր, 2020 00:20
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

Սեպտեմբերի 7-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 210 հրդեհի, մեկ փլուզման, մեկ ուժեղ կարկուտի, ինն ինքնասպանության փորձի, 28 օձի հայտնաբերման դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 137 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման ինը դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման վեց դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին