Կարևոր իրադարձություններ

Վերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները. Հայկ Մարության (տեսանյութ)

14 Սեպտեմբեր, 2020 22:25
Հեղինակ՝ Հայկ Մարության
Վերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները. Հայկ Մարության (տեսանյութ)

ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ տեղադրել. 

«Վերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները

Այսօր ժամը 20:00-ին Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն մեկտեղել էր մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին:

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները»:

 

Լրահոս

Դիտել ավելին