Կարևոր իրադարձություններ

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները Սոչիում արդեն 4 ժամ է շարունակվում են

14 Սեպտեմբեր, 2020 22:10
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները Սոչիում արդեն 4 ժամ է շարունակվում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները Սոչիում շարունակվում են արդեն մոտ 4 ժամ:

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին, ով, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղեկավարների բանակցություններն ավարտվել են, ասել է. «Ոչ»:
 
Բանակցությունները սկսվել են այսօր՝ 14:40-ին Սոչիում: Հանդիպման սկզբում Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Բելառուսի հետ համաձայնություններին, այդ թվում  ՀԱՊԿ-ի  շրջանակներում: Ռուս առաջնորդն նաև ընդգծել է, որ բելառուսներն ինքնուրույն պետք է կարգավորեն երկրում ստեղծված իրավիճակն՝ առանց արտաքին ճնշումների:
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին