Կարևոր իրադարձություններ

Այսօր հինգ դպրոց եմ գնացել, հինգ դպրոցում էլ թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել. Ժաննա Անդրեասյան

14 Սեպտեմբեր, 2020 21:40
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Այսօր հինգ դպրոց եմ գնացել, հինգ դպրոցում էլ թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այսօր հինգ դպրոց եմ գնացել, հինգ դպրոցում էլ թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել, տեսել եմ սպասում, դպրոց գնալու ցանկություն ու սովորելը հնարավոր դարձնելու պատրաստակամություն։

Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին, հատկապես երբ այդ պատումը հիմնվում է համացանցի մեկ-երկու նկարի վրա։

Դրանով դուք աննկատ արժեզրկում եք հազարավոր ուսուցիչների և դպրոցների աշխատանքը, որոնք այս ուսումնական տարվա համար ջանք են դրել, հիմնականում՝ սրտացավ ու սպասումով»։

 

Լրահոս

Դիտել ավելին