Կարևոր իրադարձություններ

Մոսկվան չեղարկել է Սերգեյ Լավրովի այցը Գերմանիա

14 Սեպտեմբեր, 2020 21:09
Մոսկվան չեղարկել է Սերգեյ Լավրովի այցը Գերմանիա

Մոսկվան չեղյալ է հայտարարել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Գերմանիա, որը նշանակվել էր սեպտեմբերի 15-ին։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Լավրովն իր գերմանացի պաշտոնակցի հետ պետք է մասնակցեր Գիտակրթական գործընկերության խաչաձև տարվա փակման արարողությանը: Ամսաթիվը համաձայնեցրել էին դեռևս անցյալ տարի և հաստատել օգոստոսի 11-ին:

Սակայն սեպտեմբերի 3-ին գերմանական կողմը հայտնել էր Մաասի աշխատանքային գրաֆիկում փոփոխությունների եւ արարողությանը նրա մասնակցության չեղարկման մասին: Բեռլինում նախարարների երկկողմ հանդիպմանը հատկացվել է մեկ ու կես ժամ:

ԱԳՆ-ից նշել են. «հաշվի առնելով խաչաձև տարվա հաջող ավարտը Լավրովը փակման արարողության ժամանակ ողջույնի խոսք կուղղի մասնակիցներին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին