Կարևոր իրադարձություններ

5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

14 Սեպտեմբեր, 2020 18:23
5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)

Սեպտեմբերի 12-ին, 5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Իրադրությունը մարտական պայմաններին առավել մոտեցնելու նպատակով զորավարժության անցկացման համար ընտրվել է բարդ լեռնային տեղանք: Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները և անձնակազմի պատրաստվածությունը:

Ներգրավված ստորաբաժանումները ցուցաբերել են մարտական պատրաստականության բարձր աստիճան և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները։

 

Լրահոս

Դիտել ավելին