Կարևոր իրադարձություններ

Բժիշկները Նավալնիին անջատել են թոքերի արհեստական ​​օդափոխության սարքավորումից

14 Սեպտեմբեր, 2020 18:11
Բժիշկները Նավալնիին անջատել են թոքերի արհեստական ​​օդափոխության սարքավորումից

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակը շարունակում է բարելավվել։ Այս մասին հայտարարել է Բեռլինի «Շարիտե» կլինիկան, որտեղ նա բուժում է անցնում, գրում է Meduza-ն։

Նավալնիին հաջողությամբ անջատել են թոքերի արհեստական օդափոխության սարքավորումից։ Նա կարող է կարճ ժամանակով ոտքի կանգնել հիվանդանոցային մահճակալից։

Հիշեցնենք, որ պգոստոսի 20-ին Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը։ Օգոստոսի 22-ին Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: 

 

Լրահոս

Դիտել ավելին