Կարևոր իրադարձություններ

Նախագահը Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոնի ղեկավարության հետ քննարկել է հայկական գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները

14 Սեպտեմբեր, 2020 17:47
Նախագահը Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոնի ղեկավարության հետ քննարկել է հայկական գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները

Արձակուրդում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նաև գործնական հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը հանդիպել է գիտական կենտրոնի ղեկավարության հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական կրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության հնարավորություններին՝ հաշվի առնելով Քեմբրիջի համալսարանի համաշխարհային ավանդույթները գիտության ու կրթության ասպարեզում և հայ գիտնականների ձեռքբերումներն ու նվաճումները գիտության ոլորտներում, ինչպես նաև կրթության աճող դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում:

Քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրել մասնավորապես արհեստական բանականության, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաների ոլորտում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին