Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզի 23-ամյա բնակիչը կալանավորվել է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար․ ՀՀ ՔԿ

14 Սեպտեմբեր, 2020 17:36
Սյունիքի մարզի 23-ամյա բնակիչը կալանավորվել է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար․ ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ վերոնշյալ մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի 23-ամյա երիտասարդը  2020թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում  սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և սեռական հարաբերություններ է ունեցել նույն մարզի անչափահասի՝ 14-ամյա աղջկա հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական ծառայության լրատվական ծառայությունից։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին