Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում տեղի ունեցած համերգը տնտեսական գործունեության տեսակ է՝ տոմսեր են վաճառվել, ուստի սահմանափակումներն այս դեպքի վրա չեն տարածվում. ոստիկանության պարզաբանումը

14 Սեպտեմբեր, 2020 17:17
Դիլիջանում տեղի ունեցած համերգը տնտեսական գործունեության տեսակ է՝ տոմսեր են վաճառվել, ուստի սահմանափակումներն այս դեպքի վրա չեն տարածվում. ոստիկանության պարզաբանումը

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Սեպտեմբերի 12-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած համերգի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ պարզաբանում ենք, որ 2020 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարության N 1514-Ն որոշմամբ հանրապետությունում սահմանվել է կարանտին, նույն որոշման 3-րդ գլխի 13-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ սահմանափակումներ են նախատեսվել անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումների համար (այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ:

Դիլիջանում տեղի ունեցած համերգը հանդիսացել է տնտեսական գործունեության տեսակ (տոմսեր են վաճառվել), ուստի վերոհիշյալ սահմանափակումներն այս դեպքի վրա չեն տարածվում: Համերգի ընթացքում ոստիկանությունը սույն որոշման պահանջների վերահսկումից բացի, կատարել է օրենքով վերապահված իր լիազորությունները՝ ձեռնարկելով կանխարգելիչ միջոցառումներ, պահպանելով հասարակական կարգը, հակահամաճարակային անվտանգության կանոնները, քաղաքացիներին բաժանվել են պաշտպանիչ դիմակներ և զգուշացվել է անվտանգության կանոնների պահպանման անձնական պատասխանատվության մասին»:


 

Լրահոս

Դիտել ավելին