Կարևոր իրադարձություններ

Երևանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ․ Անկախության տարիներին, մինչև 2018-ը, փոխարինվել էր շուրջ 20 վերելակ․ Հակոբ Կարապետյան

14 Սեպտեմբեր, 2020 16:40
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երևանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ․ Անկախության տարիներին, մինչև 2018-ը, փոխարինվել էր շուրջ 20 վերելակ․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեւանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են։

Մինչեւ տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այն պահից ի վեր, երբ Երեւանում վերելակային տնտեսություն է ձեւավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքները երբեւէ չեն եղել։ Անկախության տարիներին,մինչեւ 2018-ը, Փոխարինվել էր շուրջ 20 վերելակ»։

 

Լրահոս

Դիտել ավելին