Չի բացառվում, որ Ազգային Ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գնա գործադիրում աշխատանքի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Նման քննարկում եղել, բայց ես կխնդրեմ մենք մի փոքր սպասենք, իրադարձություններից առաջ չընկնենք»,- հավելեց Մակունցը: