Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

14 Սեպտեմբեր, 2020 10:15
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խաչիկ Ս․, ծնված 1989 թ.) և «Mercedes Sprinter» (վարորդ՝ Մհեր Գ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վաճառքի կետի․ վաճառող Ռադիկ Թ․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է, իսկ Արփինե Մ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արման Դ․-ն (ծնված 2000 թ.), Անի Պ․-ն (ծնված 1996 թ.) և Գարեգին Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները Ռադիկ Թ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, «BMW» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին