Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար-հրդեհ Արագածոտնի մարզում․ Nissan-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ծառերի մեջ և բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր

13 Սեպտեմբեր, 2020 15:33
Խոշոր ավտովթար-հրդեհ Արագածոտնի մարզում․ Nissan-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ծառերի մեջ և բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աղձք-Տեղեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ կանաչ գոտու տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և տարածվել։

Վարորդը բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց դիմած վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին