Կարևոր իրադարձություններ

Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին պաշտպանված ու ավելի խնամված շրջակա միջավայր ունենալու գործում իրենց ներգրավվածության և սրտացավ վերաբերմունքի համար. Ռոմանոս Պետրոսյան

13 Սեպտեմբեր, 2020 15:02
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին պաշտպանված ու ավելի խնամված շրջակա միջավայր ունենալու գործում իրենց ներգրավվածության և սրտացավ վերաբերմունքի համար. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։

➡️ Երզնկայի Երիտասարդական Միություն ՀԿ անդամ երիտասարդները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ, ամբողջությամբ մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր։

Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես ըստ իս, այն կարևոր է հատկապես բնապահպանական, սոցիալ-քաղաքական, կրթական, եւ իհարկե՝ զբոսաշրջային ու տնտեսական տեսանկյուններից:

Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, հասկապես երիտասարդական նախաձեռնություններին, օր առաջ ավելի պաշտպանված ու ավելի խնամված շրջակա միջավայր ունենալու գործում իրենց ներգրավվածության և սրտացավ վերաբերմունքի համար։

#պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալու՛ ենք

 

 

Լրահոս

Դիտել ավելին