Կարևոր իրադարձություններ

Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները

13 Սեպտեմբեր, 2020 12:40
Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում, SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ (գիշերային) հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Panamera-ն հաշվառված է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Տաթև Տ․-ի անվամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին