Փրկարար լինելը ամենաբարձր կոչումն է, իսկ մարդկանց օգնելն առաջնային է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցների համար։ ԱԻՆ աշխատակցի օրվա առիթով «Արմենպրես»-ը զրուցել է նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի պետ, փոխգնդապետ Արևիկ Երիցյանի հետ։
«Իմ աշխատանքը սկսել եմ արտաքին կապերի վարչությունում որպես հրահանգիչ, այդ ընթացքում ուսումնասիրել եմ միջազգային փորձը և հասկացել, որ մեր նախարարությանը հարկավոր է հոգեբանական ծառայություն։ Դա զեկուցվել է վերադասին և համապատասխան հանձնարարականը ստանալուց հետո սկսել ենք մեր աշխատանքը։ Հիմա կարող եմ մեծ հպարտությամբ ասել, որ ունենք կայացած հոգեբանական ծառայություն»,- ասաց Երիցյանը, որը 2013 թվականից աշխատում է ԱԻՆ համակարգում։
Խոսելով ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի գործառույթների մասին` Երիցյանը նշեց, որ բաժինը աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների անցկացում, հոգեթերապևտիկ վերականգնողական աշխատանքների իրականացում, ինչպես նաև հոգեբանական խնդիրներին արագ արձագանքում և հոգեբանական աջակցություն դեպքի վայրում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: