Կարևոր իրադարձություններ

Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները

12 Սեպտեմբեր, 2020 19:31
Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15:45-ի սահմաններում Երևանի Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով Toyota-ն մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ՝ վնասելով նաև վճարային տերմինալը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Հովիկ Ախոյանն ու Գեորգի Ասչյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին