Կարևոր իրադարձություններ

Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

12 Սեպտեմբեր, 2020 19:21
Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 25-ամյա Գառնիկ Զ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ (Գույքային վնաս պատճառելը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով), 38-325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելը) և 243.1-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների և Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 11-ին ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 24-ամյա Յուրա Դ.-ն, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

`
 

Լրահոս

Դիտել ավելին