Կարևոր իրադարձություններ

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

12 Սեպտեմբեր, 2020 18:42
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Ոստիկանության ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով Գուգարք գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան: Այդ մասին տեղեկացնում են Ոստիկանությունից՝ ավելացնելով, որ վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն հավաքել է Վահագնաձոր գյուղի վարչական տարածքով անցնող գետի ափամերձ տարածքից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին