Կարևոր իրադարձություններ

Ինձ՝ որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու մի՛ ստեղծեք ձեզ համար, հետաքրքրվեք իրական թեկնածուներով․ Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է մանդատը վայր դնելու պատճառների վերաբերյալ քննարկումներին

12 Սեպտեմբեր, 2020 18:08
Հեղինակ՝ Արսեն Ջուլֆալակյան
Ինձ՝ որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու մի՛ ստեղծեք ձեզ համար, հետաքրքրվեք իրական թեկնածուներով․ Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է մանդատը վայր դնելու պատճառների վերաբերյալ քննարկումներին

ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Երրորդ օրն է, համբերատար ու հետաքրքրութամբ հետևում եմ պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ տարբեր գրառումների, վերլուծությունների, քննարկումների, գնահատականների: Իհարկե, երբեմն հանդիպում են թեկուզ և իրականությանը չհամապատասխանող, սակայն բավական հասուն, հավասարակշռված դիտարկումներ։ Ցավոք դրանց թիվը շատ սահմանափակ է։
Իսկ ահա կենցաղային մակարդակի քննարկումների պակաս չկա… Ու ամենից «հետաքրքիրն» այս հարցում այն է, որ նման դատողություններ են անում նաև մարդիկ, ովքեր առաջին հայացքից կարծես կիրթ են, ուսյալ, սոցիալական պատասխանատվության կրող, հանրային խոսքի կշիռը ենթադրելի իմացող: Ինչևէ...

 

Լրահոս

Դիտել ավելին