Կարևոր իրադարձություններ

Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը կարել է բերանը և կտրել երակները

12 Սեպտեմբեր, 2020 16:59
Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը կարել է բերանը և կտրել երակները

18 օր հացադուլի եւ ջրադուլի մեջ գտնվող 30-ամյա կալանավոր Տիգրան Բադալյանը երեկ ծայրահեղ քայլի է դիմել. խցում նա կարել է բերանը եւ կտրել դաստակի երակը, հաղորդում է Forrights.am-ը: 

 Տիգրանին շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց եւ մի քանի վիրակապ դրել ձեռքին, ապա կրկին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Այս մասին Forrights-ին ահազանգել է նրա մայրը՝ տիկին Մարինեն.

«Էլ չգիտեմ ինչ ա բերելու տղաս իր գլխին։ Օգնեք էլի, խնդրում եմ»,- արցունքների միջից մի կերպ խոսում էի մայրը։

Առողջական խնդիրներ ունեցող կալանավորը նման ծայրահեղ քայլերի է դիմում «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»․

«Դեռ նախորդ հացադուլից, որը մոտ 20 օր տեւեց, Տիգրանս 25 կգ նիհարել էր, բացի դա՝ լյարդի հետ էլ խնդիր ունի, էդ ժամանակ անգամ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ Էս կորոնայի պայմաններում, իմ վատառողջ տղուն էն վիճակում են դնում, որ ստիպված էսպիսի քայլի ա գնում՝ իր անմեղությունն ապացուցելու համար»,- օրեր առաջ պատմել էր կալանավորի մայրը։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։

Ըստ մեղադրանքի՝ Տիգրանն իր համագյուղացու բնակարանի պատուհանը բացելով եւ ապօրինի մուտք գործելով բնակարան՝ այնտեղից գողացել է զգալի չափերով’ 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նկուղ, այնտեղից գողացել է սառնարանի համար նախատեսված, 115.000 ՀՀ դրամ ընղհանուր արժողությամբ թվով 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը’ երեկոյան, 15.000 ՀՀ դրամով վաճառել է մեկ այլ համագյուղացու։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին