Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Toyota-ն ու Lada Priora-ն

12 Սեպտեմբեր, 2020 16:26
Երևանում բախվել են Toyota-ն ու Lada Priora-ն

Սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 19:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վար են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին