Կարևոր իրադարձություններ

Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք կա

12 Սեպտեմբեր, 2020 11:35
Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք կա

Վրաստանում 1 օրում 158 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2075-ի։

Կարանտինի ռեժիմում 5 882 մարդ է, 390-ը՝ ստացիոնարում։

Նախօրեին 87 նոր դեպք էր հաստատվել։ Մասնագետներն արդեն խոսում են վարակի նոր բռնկման մասին։ Ըստ վարակաբանների` հիվանդացության բարձր ցուցանիշը ներքին տուրիզմի ակտիվացման ու համաճարակային կանոններն անտեսելու հետևանք է։

Երկրում կրկին սահմանափակումներ են մտցվել․ արգելվել են մասսայական միջոցառումները, հետաձգվել է ուստարին։

 

Լրահոս

Դիտել ավելին