Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Պարույր Սևակի փողոցում վագոն–տնակ է այրվել. ջերմահարվել են հարակից նորակառույցի 2-րդ եւ 3-րդ հարկերի պատշգամբները

12 Սեպտեմբեր, 2020 11:10
Պարույր Սևակի փողոցում վագոն–տնակ է այրվել. ջերմահարվել են հարակից նորակառույցի 2-րդ եւ 3-րդ հարկերի պատշգամբները

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոցում այրվում է վագոն-տնակ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցի թիվ 51/11 հասցեում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 22։33-ին։ Մասամբ այրվել են վագոն-տնակի փայտյա երեսպատումը, կահույք, հագուստ, աշխատանքային գործիքներ, և ջերմահարվել՝ հարակից նորակառույց շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատշգամբների կախովի առաստաղները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին