Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզի Լեռնուտ համայնքը շուտով մանկապարտեզ կունենա

12 Սեպտեմբեր, 2020 10:40
Շիրակի մարզի Լեռնուտ համայնքը շուտով մանկապարտեզ կունենա

Ընթացքի մեջ է Մարմաշեն համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Դրանք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Ծրագրի ընդանուր գումարը 39մլն 079.692 դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 60%, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը 40% է:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էլիտ Արման Շին» ՍՊԸ։ Վերակառուցվող մանկապարտեզը նախատեսված է 60-ից 70 երեխայի համար: Նախատեսվում է խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ։ Առանձին մուտքով կլինի նաև երգի և պարի համար նախատեսված դահլիճ։

Ակնկալվում է նախադպրոցական կրթության որակի բարձրացում։ Կստեղծվի 12 հիմնական և 5-ից 10 ժամանակավոր աշխատատեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին