Կարևոր իրադարձություններ

Կարանտինի ընթացքում կարգելվի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստան ցամաքային սահմաններով

11 Սեպտեմբեր, 2020 19:13
Կարանտինի ընթացքում կարգելվի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստան ցամաքային սահմաններով

Հայաստանում կառավարության որոշմամբ սահմանված կարանտինի ընթացքում գործելու է երկիր մուտք գործելու և երկրից դուրս գալու հատուկ ռեժիմ: Ելքի և մուտքի հատուկ ռեժիմը սահմանված է ՀՀ-ում կարանտին սահմանելու կառավարության որոշման հավելվածում:

 

Համաձայն հավելվածի՝

Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց. 2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների. 3) հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը). 4) միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը)․ 5) այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին