Կարևոր իրադարձություններ

Վրաստանն ու կորոնավիրուսը. նոր սահմանափակումներ

11 Սեպտեմբեր, 2020 14:42
Վրաստանն ու կորոնավիրուսը. նոր սահմանափակումներ

Վրաստանում համակաճարային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` համակարգող խորհուրդը վերադարձրել է մի շարք սահմանափակումներ. գրում է aliq.ge-ն:

Սահմանափակումների արդյունքում՝

Արգելվել է 200 և ավելի հոգու մասնակցությամբ  մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը` ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում,

Արգելվել է 10 և ավելի հոգու մասնակցությամբ հարսանյաց, սգո արարողությունները, հոբելյանները,

Արգելվել է գիշերային ակումբների գործունեությունը` ինչպես փակ, այնպես էլ բաց հրապարակներում,

Հետաձգվել է կինոթատրոնների և թատրոնների բացումը մինչև հոկտեմբեր:

Հոկտեմբերից շուտ չի վերականգնվի նաև մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը,

Խորհուրդ չի տրվում  դպրոցներում անցկացնել ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված տոնական միջոցառումներ, Ներդրվում է ուսուցման խառը մեթոդ դպրոցներում (դասեր կլինեն ինչպես դասարաններում, այնպես էլ հեռավար),

Հետաձգվել է մինչև հոկտեմբեր մանկապարտեզների համար  ուսումնական տարվա մեկնարկը,

Պահպանվում է հասարակական տրանսպորտում դիմակներ կրելու պարտադիր պահանջը։ Վրաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է քաղաքացիներին կոչ անել ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, կրել պաշտպանիչ բժշկական դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն:


 

Լրահոս

Դիտել ավելին