Վրաստանում համակաճարային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` համակարգող խորհուրդը վերադարձրել է մի շարք սահմանափակումներ. գրում է aliq.ge-ն:
Սահմանափակումների արդյունքում՝
Արգելվել է 200 և ավելի հոգու մասնակցությամբ մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը` ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում,
Արգելվել է 10 և ավելի հոգու մասնակցությամբ հարսանյաց, սգո արարողությունները, հոբելյանները,
Արգելվել է գիշերային ակումբների գործունեությունը` ինչպես փակ, այնպես էլ բաց հրապարակներում,
Հետաձգվել է կինոթատրոնների և թատրոնների բացումը մինչև հոկտեմբեր:
Հոկտեմբերից շուտ չի վերականգնվի նաև մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը,
Խորհուրդ չի տրվում դպրոցներում անցկացնել ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված տոնական միջոցառումներ, Ներդրվում է ուսուցման խառը մեթոդ դպրոցներում (դասեր կլինեն ինչպես դասարաններում, այնպես էլ հեռավար),
Հետաձգվել է մինչև հոկտեմբեր մանկապարտեզների համար ուսումնական տարվա մեկնարկը,
Պահպանվում է հասարակական տրանսպորտում դիմակներ կրելու պարտադիր պահանջը։ Վրաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է քաղաքացիներին կոչ անել ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, կրել պաշտպանիչ բժշկական դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն: