Կարևոր իրադարձություններ

Լիբանանահայ առաջին ընտանիքներն արդեն հաստատվում են Արցախում. Արայիկ Հարությունյան

11 Սեպտեմբեր, 2020 14:05
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Լիբանանահայ առաջին ընտանիքներն արդեն հաստատվում են Արցախում. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Լիբանանահայ առաջին ընտանիքներն արդեն հաստատվում են Արցախում: Ինչպես և խոստացել էինք, ԱՀ Կառավարությունը նրանց հնարավորության սահմաններում օգնության ձեռք է մեկնում: Այդպիսի մի ընտանիքի՝ հայրենիքի արցախյան հատվածում հաստատվելու պատմությունն է ներկայացնում «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած տեսանյութը, որը սիրով տեղադրում եմ իմ ֆեյսբուքյան էջում:

Ամեն դեպքում՝ վերահաստատում եմ, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են, որպեսզի պահպանվի լիբանանահայ գաղութը, և այդ նպատակով մենք շարունակելու ենք նաև մեր համեստ աջակցությունը ցուցաբերել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու և կյանքի երբեմնի հունը վերագտնելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին