Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Վթար Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին․ կա զոհ

11 Սեպտեմբեր, 2020 10:00
Վթար Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին․ կա զոհ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 01։28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ս․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարներն ուղևոր Մերուժան Մ․-ին (ծնված 1994 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Արթուր Ս․-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին