Կարևոր իրադարձություններ

Երկու տարվա ընթացքում տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան. նախկին նախարար

10 Սեպտեմբեր, 2020 22:23
Հեղինակ՝ Էրիկ Գրիգորյան
Երկու տարվա ընթացքում տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան. նախկին նախարար

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . 

2018 թվականին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հաջորդ օրվանից մամուլով եւ տարբեր սոցիալական ցանցերով բազմաթիվ ստահոդ եւ կեղծ լուրեր սկսեցին տարածվել, որոնք շարունակվեցին գրեթե երկու տարի։

Ինչու էին այդ լուրերը տարածվում եւ ում կողմից՝ իմ համար ակնհայտ էր եւ կանխատեսելի։

Երկու տարվա ընթացքում տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան, սակայն դիմել եմ միայն այս դեպքում, ոչ թե նրա համար, որ այս դեպքը ավել կամ պակաս հերյուրանք էր, այլ որպեսզի մյուսները նույնպես պատասխանատու զգան իրենց խոսքի նկատմամբ։

Հրաշալի կլինի, որպեսզի ամեն մարդ՝ անկախ իր դիրքից, գործից, պաշտոնից կամ քաղաքական հայացքներից պատասխանատու լիներ իր խոսքի նկատմամբ։

Հարգանքով

 

Լրահոս

Դիտել ավելին