Կարևոր իրադարձություններ

Վարչապետի առանձնատան դիմացից «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամների բերման ենթարկեցին

10 Սեպտեմբեր, 2020 20:35
Վարչապետի առանձնատան դիմացից «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամների բերման ենթարկեցին

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները Կառավարության շենքի դիմացից շարժվեցին դեպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն՝ պահանջելով փակել վարկային կազմակերպությունները:

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորեցին չխոչնդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը և գնալ այն ճանապարհով, որն ի սկզբանե որոշված է եղել, սակայն նրանցից մեկը նշեց, որ ոստիկանները խոչնդոտում են իրենց ակցիային:

Վարչապետի առանձնատան դիմացից ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին