Բեյրութի նավահանգստի տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել, նավահանգստից երեք կիլոմետր հեռավորության վրա երևում է խիտ սև ծխի սյուն, հայտնում է Ռիա Նովոստի-ն:
Ի սկզբանե լիբանանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ հրդեհը սկսվել է Duty Free տարածքում գտնվող անգարներից մեկի տեղում:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ջոկատներն ու զինվորականները:
Ավելի ուշ լիբանանյան բանակը հայտնեց, որ հրդեհ է բռնկվել ավտոշարժիչային յուղերով և անվադողերով պահեստում: